Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոնածառի ճյուղերը կբաժանվեն բանվորներին՝ որպես վառելափայտ (տեսանյութ)

Մարզեր
1484646064_tonacar

Վարդանանց հրապարակում մեկնարկել է տոնածառի ապամոնտաժման գործընթացը: Նախօրեին հանվել են լույսերն ու շղթաները` պահեստավորվել հաջորդ տարվա համար: Ըստ պատասխանատուների, քաղաքի ընդհանուր տոնական ու շքեղ տեսքն այնուամենայնիվ չի խաթարվի: Կապամոնտաժվեն միայն հրապարակի լուսային կլոր դեկորները: Մյուսներն իրենց տեղում կմնան ամբողջ տարվա ընթացքում: Տոնածառի ճյուղերը կբաժանվեն բանվորներին, ովքեր վառելափայտի խնդիր ունեն: Տոնածառի կմախքն էլ դեռ պիտանի է օգտագործման համար, այն խնամքով կպահպանվի, որպեսզի հաջորդ տարի ևս օգտագործվի: «Ցայգ» ՀԸ տեսանյութը