A
A
Մահացել է Առողջապահության նախարարի կինը
Երկարատեւ ծանր հիվանդությունից Երեւանում մահացել է Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի 47-ամյա կինը՝ Նատալյա Ալթունյանը։ «Ա1+»-ը ցավակցում է Ալթունյանների ընտանիքին, հարազատներին ու ընկերներին՝ այս անժամանակ մահվան կապակցությամբ՝ հայտնելով իր զորակցությունը։ Հոգեհանգստյան արարողությունը կկայանա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ երկուշաբթի՝ հունվարի 16-ին, ժամը 18-ից։