Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊՆ. սահմանին զինծառայող է վիրավորել

Պաշտոնական
zinvor

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 670 կրակոց: Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում հուլիսի 29-ին` ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. Հրաչ Վաղինակի Գևորգյանը: Նրա վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

  -- ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն