Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Ալեքսանյանի «Ռոլս Ռոյս» -ը  ռուսական համարներով է (տեսանյութ)

Հասարակություն
Samvel-Aleqsanyan-3

Առավոտից Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մոտքի մոտ էին հավաքվել մեկ տասնյակից ավելի ակտիվիստներ։ Նրանք պահանջում են պատգամավորներից ՀՀ հակաօդային պաշտպանության հրամանատարությունը Ռուսաստանին հանձնելու համաձայնագիրը չվավերացնել։ Ժամը 11.00-ից սկսված ԱԺ նիստին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մտավ մասնակցելու մոտավորապես ժամը 12.00-ի սահմաններում։ Մոտ տասը րոպե անց նա դուրս եկավ՝ հրաժարվելով խոսել հավաքված ակտիվիստների հետ։ Նա նստեց մեքենան և հեռացավ։ Պատգամավորը երթևեկում էր «Ռոլս Ռոյս» մակնիշի մեքենայով, որը ռուսական համարներով էր։ Samvel Aleqsanyan 3 Samvel Aleqsanyan 2 Samvel Aleqsanyan 1