A
A
Ֆրանսիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ Իռլանդիայի նկատմամբ եւ մտավ հաջորդ փուլ: Մարսելում կայացած խաղի 2-րդ րոպեին իռլանդացիները 11մ իրավունք ստացան, որը վստահ իրացրեց Ռոբերտ Բրեյդին: Դաշտի տերերը հաշիվը հավասարացրին միայն երկրորդ կեսում, երբ 57-րդ րոպեին Անտուան Գրիզմանը գլխի հարվածով գրավեց հյուրերի դարպասը: Չորս րոպե անց նա կրկին աչքի ընկավ եւ առաջ մղեց իր թիմին: Իռլանդիայի հավաքականը խաղն ավարտեց 10 հոգով, քանի որ 66-րդ րոպեին դաշտից հեռացվեց պաշտպան Շեյն Դաֆին: Այդպիսով, Ֆրանսիայի ընտրանին հաղթեց 2:1 հաշվով եւ մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Անգլիա – Իսլանդիա հանդիպման հաղթողի հետ: