A
A
Մեծ յոթնյակը կերկարացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Մեծ յոթնյակի երկրները համաձայնության են եկել ՌԴ դեմ պատժամիջոցները եևրկարացնելու հարցում , այս մասին ըստ Ռիա Նովոստիիի հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Կամերոնը Մեծ յոթնյակի աշխատանքները ամփոփող ասուլիսի ժամանակ: «Ուկրաինան ռուսական ագրեսիայի զոհն է, պետք չէ մոռանալ այս մասին, այդ պատճառով յոթնյակը հստակ հայտարարում է, որ ներկա պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան մինչև Մինսկյան համաձայնությունների իսպառ կատարում», — ավելացրել է Կամերոնը: ՌԴ դեմ պատժամիջոցների կիրառման պատմությանը կարող եք ծանոթանալ այստեղ: