Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տղայիս սպանել են, հետն էլ՝ 8 զինվորի» (տեսանյութ)

Հասարակություն
Zinvori-mayr-nkar

Այսօր կառավարության մոտ էր 2010 թվականի դեկտեմբերի 17-ին ծառայության ընթացքում մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը։ Վերջինս այս տարիների ընթացքում դիմել է տարբեր ատյանների, որպեսզի բացահայտվի տղայի մահվան պատճառը։ Մայրը համոզված է՝ տղային սպանել են։ «Տղայիս սպանեցին Ղարաբաղում. իբրև թե նրա  ուղեղի անցքերի մեջ եղել է ուռուցք։ Բայց առ այսօր ոչ մի դատաբժշկական փորձաքննություն չի ապացուցում, որ իմ տղայի մահվան պատճառը եղել է դա։ Իմ տղայի հետ եղել է ութ զինվոր։ Ինը սպանված զինվոր է եղել 2010 թվականի դեկտեմբերի 17-ին, որոնց ուղղաթիռով բերել են»։ Արթուր Ղազարյանի ծառայության ավարտին չորս ամիս է մնացած եղել։ Նա հետախույզ է եղել։ Հարցին՝ ինչո՞ւ արդար հետաքննություն չի անցկացվել, տիկին Ղազարյանն ասաց. «Ինձ ասում են՝ պետական գաղտնիք է։ Ինձ Պաշտպանության նախարարության հենց կազմից ասել են՝ Սեյրան Օհանյանին կառավարության շենքի մոտ կբռնացնես, հանդիպում կուզես։ Տարիներ շարունակ Օհանյանն ինձ ասում էր՝ դեպքի վայրում չի եղել։ Գնացել եմ Օհանյանի կաբինետ հանդիպման, ու ասել եմ՝ բլոկնոտը հանի։ Բլոկնոտը թերթելով տեսանք. 2010 թվի դեկտեմբերի 17-ին Օհանյանը եղել է Ղարաբաղում, այսինքն հենց այն նույն օրը, երբ իմ երեխային ուղղաթիռով բերել են»։ Սևազգեստ մայրը հիշում է նաև մեկ այլ դեպք. «Շուշան Պետրոսյանը դուրս եկավ, ասաց՝ սա էլ չլինի Հադրութի սպանված ինը զինվորները։ Հետո Սեյրան Օհանյանի մոտից զանգեցինք Շուշանին, ինքը հերքեց, որ նման բան է ասել։ Ոչ ոքի ձեռք չի տալիս, որ այդ գործը բացահայտեն, որովհետև դիրքերում ինը սպանված զինվոր մեկ օրում, դա գիտեք՝ ինչ է կատարվում...»։ Տիկին Ղազարյանը շեշտեց, որ այդ հրամանատարը դեռևս շարունակում է աշխատել Զինված ուժերում. «Եվ Սերժ Սարգսյանը վերջերս պաշտոնական շնորհակալություն հայտնեց նրան, ով մեր ջահել զինվորների կյանքը խլում է։ Իրեն պետք է հանցագործ խումբ. հրամանատարներ, սպաներ»։