Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասար-Կապանը» համալրել է կազմը

Սպորտ
sport-gandzasar1

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում հանդես եկող «Գանձասար-Կապանը» նոր խաղացողներ է ձեռք բերել մրցաշրջան-2016-ի մեկնարկից առաջ: Ինչպես տեղեկացնում է կապանյան ակումբի ֆեյսբուքյան էջը, թիմի կազմը համալրել են գանացի երկու ֆուտբոլիստներ: Նրանք են 25-ամյա ձախ եզրային պաշտպան Օտո Ջոշուան եւ 26-ամյա կենտրոնական պաշտպան Էդվարդ Կպոդոն: Առաջինի հետ ակումբը կնքել է 1+1 տարի տարբերակով պայմանագիր, իսկ Կպոդոն «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ կլինի 1,5 տարի: