Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԼՂՀ-ն եւ ՀՀ-ն տարածաշրջանում անվտանգություն ապահովողներն են»

Քաղաքականություն
c27d26c5849e0b1d9cb6f7c23d45da4b

«Թուրքիան իր վերջին ահաբեկչական գործողությամբ ցույց տվեց, որ ինքն է ահաբեկչական խմբավորումների հիմնական հովանավորյալը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդատու խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Նա նշեց, որ այդ հարցում դերակատարություն են ունեցել նաեւ Քաթարը եւ Սաուդյան Արաբիան: Իսագուլյանը հավելեց նաեւ, որ Իսլամական պետության կողմից վերջին շրջանում իրականացված ահաբեկչությունները բումերանգի էֆեկտ են հիշեցնում: «Կյանքը ցույց տվեց, որ այն երկրներում՝ Աֆղանստան, Իրաք, Լիբիա, Սիրիա, որտեղ Արեւմուտքը ժողվորդավարական արժեքներ փորձեց տարածել, առաջացավ քաոսային իրավիճակ, եւ ահաբեկչական գործողությունները տարածվեցին ժողովրդավարություն տարածող երկրներում»: Գառնիկ Իսագուլյանը խոսեց նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգության մասին: Ըստ նրա՝ «Առաջին հերթին՝ ԼՂՀ-ն, հետո Հայաստանը տարածաշրջանի համար անվտանգության ապահովողներ են: Մեր իշխանությունները առաջին հերթին լուրջ ուշադրություն պետք է դարձնեն պաշտպանական խնդրին, իսկ քաղաքացիները, եթե որեւէ տարօրինակ բան նկատեն, պետք է հայտնեն համապատասխան մարմիններին: Դատելով վերջին իրադարձություններից՝ Թուրքիայի եւ Ադբերջանի հետ փակ սահմանները գուցե թե ավելի դրական ազդեցություն ունեցան, քան, եթե մենք նրանց հետ ունենայինք բաց եւ ազատ սահմաններ, ինչպես, օրինակ, Վրաստանը»: