Քաղաքացիական շախմատ. «Մեկ քայլ առաջ»՝ աղբամաններով դեպի Բաղրամյան 26 (տեսանյութ)
Բաղրամյան պողոտայի համակարգող խումբը հայտարարություն արեց հետագա քայլերի մասին. «Չնայած ճնշումներին՝ մենք վճռական ենք»։ Խաղաղ, բայց իշխանությանը մարտահրավեր նետող քայլեր պետք է անել,- ասված է հայտարարության մեջ։ Դիմելով բոլորին, ովքեր Բաղրամյան պողոտայում են եւ բոլոր նրանց, ովքեր սպասում են զարգացումներին՝ համակարգող խումբը հայտարարեց, որ մարտահրավերը նաեւ քաղաքական ուժերինն է, եկեղեցունն է,սփյուռքինն է, որոնք պետք է ցույց տան , որ ժողովրդի կողքին են։ Հայտարարվեց վճռական փուլի մասին՝ դիմելով իշխանություններին, թե Բաղրամյան պողոտան չեն բացելու, ժամանակ են տալիս իշխանություններին մինչեւ երկուշաբթի ժամը 21-ը եւ հակառակ դեպքում՝ ամեն օր՝ «մեկ քայլ առաջ» կոմբինացիայով աղբամանները տանելու են առաջ՝ դեպի Բաղրամյան 26։ Պահանջները երեքն են՝ չեղարկել ՀԾԿՀ-ի որոշումը, վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը՝նվազեցման միտումով, պատժել հունիսի 23-ի բռնությունների հեղիանակներին։ Ի դեպ, հայտարարությունը անող Դավիթ Սանասարյանը չբացառեց, որ իրեն բերման ենթարկեն այս ելույթից հետո