Անվտանգության ինչ միջոցներ պետք է ուղղվեն էներգետիկայի ոլորտին (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին. «Սերժ Սարգսյանն իր վերջին հայտարարության մեջ ասաց, որ Էլեկտրաէներգիայի սակագինը կփոխհատուցվի անվտանգության միջոցներից. այս վարկային համաձայնագիրը վերաբերում է անվտանգության հետագա ամրապնդմանը։ Հարցը հետեւյալն է. կարո՞ղ եք ասել, թե ինչ միջոցների մասին է խոսում Սերժ Սարգսյանը։ Ի՞նչ անվտանգության հետագա ամրապնդման մասին է խոսքը, որ պետք է ուղղենք ՀՀ էներգետիկ ցանցերի ֆինանսական առողջացմանը, իսկ անվտանգության ամրապնդման հա՞րցը»։ Փոխնախարարը պատասխանեց. «Չեմ կարող ինձ իրավունք վերապահել մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարին, բայց բացառվում է, որ վարկային գումարները, ՊՆ բյուջեով նախատեսված որեւէ լումա այլ նպատակների ուղղվի»։ «Ձեր՝ չմեկնաբանելու դիրքորոշումը հասկանում եմ, բայց դա չի նշանակում, որ հարցը դուրս եկավ. ի՞նչ հետագա ազդեցություն կունենա այս ամենը մեր անվտանգության վրա»,- հարցը կրկնեց Նիկոլ Փաշինյանը։