Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օսիպյանը մոտեցավ հացադուլավորներին (տեսանյութ)

Հասարակություն
osipyan2

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, քիչ առաջ, մոտեցել էր Բաղրամյան պողոտայում հացադուլ հայտարարած երիտասարդներին՝ Հարություն Հարությունյանին եւ Հայկ Պարիկյանին։ Նա հետաքրքրվեց, թե ինչի՞ համար են նրանք հացադուլ հայտարարել ու ինչքա՞ն են պատրաստվում այնտեղ մնալ. «Մենք այստեղ կլինենք, մինչեւ պահանջները կատարվեն, այսինքն՝ ՀԾԿՀ-ի որոշման չեղարկումը», -պատասխանեցին տղաները։ Հարցին, թե տեղյակ է արդյո՞ք Վլադիմիր Գասպարյանը, որ Բաղրամյան պողոտայում հացադուլ անող երիտասարդներ կան, Երեւանի փոխոստիկանապետը պատասխանեց. « Նա ամեն ինչի մասին տեղեկանում է օպերատիվորեն»։