Հովհ. Թոքմաջյանի անվան հետ կապված սեքս-սկանդալի մանրամասները (տեսանյութ)
Այսօր Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն իր ասուլիսի ժամանակ ներկայացրեց իր անվան հետ կապված սեքս-սկանդալի մանրամասները։ Թոքմաջյանը մանրամասն ներկայացրեց նախաքննության արդյունքները, որտեղ պարզվել էր, թե այդ սկանդալին նախորդող շրջանում իր ֆեյսբուքյան էջ որ ժամերին եւ որտեղից են մուտք գործել։ Այդ տարածքներից առգրավվել են նաեւ տեսախցիկներ, որտեղ էլ երեւում է, թե ովքեր են այդ ժամերին եղել տվյալ տարածքներում։ Հովհաննես Թոքմաջյանը անուններ չտվեց՝ ասելով, որ մեղքը դեռ ապացուցված չէ, բայց առաջարկեց դիտել տեսախցիկների տեսագրածը. «Դուք բոլորդ կտեսնենք նրանց, ես ոչինչ չեմ ասում»: Տեսանյութում երեւում է, որ տվյալ վայրեր մուտք են գործում պոլիտեխնիկական համալսարանի նախկին աշխատակիցներ Վլադիմիր Խոյեցյանը, Վահե Կիրակոսյանը եւ Աշոտ Խաչատրյանը: Բայց թե ինչքանով կապ ունեն նրանք այդ սկանդալի հետ՝ ցույց կտա դատաքննությունը։ Տեսանյութը՝ ստորեւ