Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հադրութում հանդիսությունների նոր տուն է շահագործման հանձնվել

Պաշտոնական
հադռւտ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այսօր ներկա է գտնվել Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղի հանդիսությունների նորակառույց տան բացմանը: Նոր սրահը, որտեղ տեղակայված է նաև հարթաշենցի զոհված ազատամարտիկներին նվիրված տուն-թանգարանը, կառուցվել է մոսկվաբնակ համագյուղացի Արթուր Արզումանովի ֆինանսավորմամբ: Հանդիսավոր միջոցառմանը Արայիկ Հարությունյանը բարերարին է հանձնել «Երախտագիտություն» մեդալը, որը նրան շնորհվել է ԼՂՀ նախագահի հրամանագրով` Արցախում բարեգործական ծրագրերին գործուն աջակցություն ցուցաբերելու համար: Շնորհակալություն հայտնելով պետական բարձր պարգևի համար, բարերարը հայրենի գյուղի զարգացմանը հետագայում ևս իր նպաստը բերելու պատրաստակամությունն է հայտնել: Նա համագյուղացիներին մաղթել է բարեկեցություն և որ նոր դահլիճը օգտագործվի միայն բարի միջոցառումների համար: Շնորհավորելով հարթաշենցիներին նորակառույց շենքի շահագործման առթիվ, ելույթ ունեցողները հույս են հայտնել, որ նման ծրագրերի իրականացման շնորհիվ երիտասարդներն ավելի ամուր կկանգնեն իրենց հայրենի հողին՝ շենացնելով այն: 100-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի համար հանդիսությունների նոր սրահը մեծ նվեր է և համալրում է պատերազմից ի վեր գյուղի զարգացմանն ուղղված միջոցառումների շարքը: Կառավարության ֆինանսավորմամբ գյուղն ապահովված է ջրով, վերանորոգվել են բնակելի տներ և տանիքներ : ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին