Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել «Վերջին զանգի» 158 մեքենա

Հասարակություն
nk04

Ճանապարհային ոստիկանության կողմից անցկացված ուժեղացված ծառայության արդյունքերը «Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում (մայիսի 22-ի ժամը 07.00-ից մինչև մայիսի 23-ի ժամը 02.00-ն ընկած ժամանակահատվածում

«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ մայիսի 22-ի ժամը 07.00-ից մինչև մայիսի 23-ի ժամը 02.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 158 տրանսպորտային միջոց, որից 45-ը` Երևանում, 113-ը մարզերում: 58 ավտոմեքենա վարել են անչափահասներ, 39 վարորդներ տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում, 61 ավտոմեքենայի վարորդներ երթևեկել են այլ խախտումներով և առանց համապատասխան փաստաթղթերի: Նշված ժամանակահատվածում, «Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում, մարմնական վնասվածքների ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքեր չեն արձանագրվել: