Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սպանեք ձեր մեջ Լիսկային» (տեսանյութ)

Քաղաքականություն
levon-Zurabyan

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում կոչ արեց բոլորին մասնակցել մայիսի 27-ին՝ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ մեկնարկող հանրահավաքին ու երթին. «Հասկանում եմ, որ մեր ժողովուրդը դեռ պատրաստ չէ զանգվածաբար դուրս գալ փողոց, սակայն դա մի օր պետք է անել, ինչքան շուտ, այնքան լավ, որ այս բեսպրեդելը, թալանը կանգնեցվի»: Ինչ վերաբերում է ԱԺ ընդդիմադիր ուժերի նոր համախմբմանը, այս անգամ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարում, պարոն Զուրաբյանը նկատեց. «Երբ մենք մտանք ԱԺ, սկզբում միակողմանի ստորագրահավաքների էինք գնում, ապա՝ ԲՀԿ-ՀԱԿ քաղաքագիտական վերլուծության արդյունքում տեղի ունեցավ լայն համագործակցություն: Սակայն այդ ձեւաչափը խարխլվեց տարեսկզբին՝ ԲՀԿ նկատմամբ տեղի ունեցած բռնաճնշումների արդյունքում: Կարծում եմ, որ կյանքը ստիպելու է նորից ձեւավորել համագործակցության ձեւաչափ: Էլեկտրաէներգիայի սակագնի խնդիրը կդառնա այն փորձաքարը, որի վրա կկառուցվի համագործակցությունը»: Անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործողություններին ու դատախազի հայտարարությանը,  Լեւոն Զուրաբյանը կես կատակ, կես լուրջ հայտարարեց. «Սպանեք Լիսկային ձեր մեջ: Այդ խորհուրդն ուղղված է նաեւ Սուրիկ Խաչատրյանին»: