Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի առաջարկից հետո աշխատավարձերից պահե՞լ են

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gevorg

Կառավարությունը մոտ 11 միլիոն դրամ գումար է փոխանցել զինծառայող Գևորգ Եղիազարյանի ընտանիքի հաշվեհամարին՝  նրա բուժումն  արտերկրում շարունակելու համար։ Այս մասին «Ա1+»-ին  տեղեկացրեց  Կառավարության մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը։ «Ա1+»-ի հարցին, թե ինչ միջոցներից է հատկացվել մոտ 11 մլն դրամ գումարը, Գոհար Պողոսյանը պատասխանեց, որ Հովիկ Աբրահամյանը իր անձանական միջոցներից ներդրում է արել։ Բացի  այդ՝  եղել է վարչապետի առաջարկը նախարարներին՝ Գևորգ Եղիազարյանի հետագա բուժման ծախսերը հոգալու համար գումար հատկացնելու։ Իսկ թե նախարարություններն ի՞նչ միջոցներից են գումարներ հատկացրել, իրենք տեղեկություններ չունեն։ «Ա1+»-ի տեղեկություններով՝ զինվորին աջակցություն ցուցաբերելու նպատակով 2000-ական դրամ պահվել   է նախարարությունների աշխատակիցների, իսկ 3000-ական դրամ էլ՝ բաժնի պետերի աշխատավարձից։ Հիշեցնենք, որ 2011 թ. դեկտեմբերի 27-ին վիրավորում ստացած Գևորգ Եղիազարյանի բուժումն արտերկրում շարունակելու համար անհրաժեշտ 56 000 դոլարից քաղաքացիների ջանքերով հավաքվել էր 43000-ը։