A
A
Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունն ընդունվեց (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովն իր արտահերթ նիստում քվեարկելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագիծը: Նիստին ներկա է 131 պատգամավորից 113-ը: Մինչ քվեարկությունը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ անմիջապես հետո անցկացնելու են խորհրդակցություն, որի ընթացքում, ինչպես նա նշեց, քննարկելու են իրենց մասնակցությունը «100-րդ տարեդարձի կապակցությամբ»: 113 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն ընդունեց նախագիծը: Ի դեպ, լրագրողներին արգելվել է հետեւել խորհրդակցությանը։