A
A
Ծառատունկ՝ ռուս զինվորի զոհվելու վայրում (տեսանյութ)
Նորավան գյուղը Սիսիանի շրջանի վարչական տարածքում է: Երեւան-Մեղրի մայրուղու 210-րդ կմ-ն է, առաջին հայացքից ամայի թվացող տարածությունում նկատելի է մի փոքրիկ խաչքար:Այստեղ զինվոր է զոհվել: Դեպքը տեղի է ունեցել 1991թ.-ի հուլիսի 7-ին: Այդ տարիներին ռուսական զինուժը Հայաստանում էր, փորձում էր կանխել ազգամիջյան ընդհարումները: Ռուսական բանակի զինվոր Ալեքսեյ Բաբենկոն այդ օրը նշում էր ծննդյան 20-ամյակը: Ալեքսեյի մահից 21 տարի անց Եկատերինբուրգում բնակվող եղբայրը՝ Վիկտորը, մոր հորդորով Հայաստան է գալիս ու եղբոր մահացած տեղում խաչքար կանգնեցնում, այստեղից հող տանում Եկատերինբուրգ: Մանրամասները՝ տեսանյութում / Հեղինակ՝ Արմեն Հովակիմյան, Օպերատոր՝ Մհեր Մանուչարյան/