A
A
ԲՀԿ նախագահ կընտրվի Ն. Զոհրաբյանը. Կուսակցությունը կհեռանա «կանյաչնիից»
Վաղը ԲՀԿ համագումարում ԲՀԿ նախագահի պաշտոնից հրաժարական կտա Գագիկ Ծառուկյանը։ Կուսակցության նախագահ կընտրվի Նաիրա Զոհրաբյանը, իսկ մյուս քառօրյային, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ն կհայտարարի ընդդիմություն դառնալու մասին։ Այսօր այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ Ըստ նրա, այնուամենայնիվ, ճիշտ չի, որ ընդդիմադիր ԲՀԿ-ն այս օրերին պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, որովհետեւ իրատեսական չէ։ Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի հեռանալուն, ապա Մ. Մելքումյանի տեղեկություններով՝ մանդատից կհրաժարվի Վարդան Օսկանյանը, որը սակայն կուսակցությունից դուրս չի գա։ Ի դեպ, ըստ պատգամավորի, կփոխվի նաեւ ԲՀԿ կենտրոնական գրասենյակի տեղը. «Կուսակցությունը կհեռանա կանյաչնիից»։