Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6 տարեկան փոքրիկը հիշատակի տուրք է մատուցելու (տեսանյութ)

Քաղաքականություն
ert-erablur

Գեւորգ Սարգսյանը իր 6 տարեկան փոքրիկի հետ է հիշատակի տուրք մատուցելու հայրենիքի համար անձնուրաց կռված ազատամարտիկների շիրիմներին. «Փոքրուց պետք է ճանաչի հայրենիքը, հայրենասիրությունը, ազգի հերոսներին»։ Մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Ազատության հրապարակում՝   Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի օրը միասին երթով Եռաբլուր գնալու համար։ Այս երթը ֆեյսբուքյան նախաձեռնություն էր։ Հայոց բանակի մարտունակությունը կասկած չի ներշնչում, իսկ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը համարում են սպասելի։ «Միայն մեկ նպատակ է հետապնդում Ադրբեջանը՝ ապակայունացնել իրավիճակը»,- ասում է Արսեն Ադամյանը։ Իսկ երթի ընթացքում պարբերաբար հայրենասիրական երգեր էին հնչում։