Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կուտակայինի հարցը`ուղիղ եթերում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
on-air

Քննարկում. «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի փոփոխության ազդեցությունը՝ կրթության ու գիտության վրա» Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի և Հանրային լրագրության ակումբի Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ` նոյեմբերի 26-ին` ժամը 13:00-ին, տեղի կունենա քննարկում` «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի փոփոխության ազդեցությունը՝ կրթության ու գիտության վրա» թեմայով: (Հասցե` ք.Երևան, Սարյան փող. 30, 2-րդ հարկ) Քննարկման բանախոսներն են. Արծվիկ Մինասյան - Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Գրիգոր Պետրոսյան - Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի նախկին գիտաշխատող Գևորգ Գյորգիսյան - «Դեմ եմ» շարժման անդամ Վահագն Դալլաքյան - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս Քննարկումը կվարի Araratnews.am կայքի լրագրող Լիլիթ Առաքելյանը: «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունը, որը դժգոհությունների ալիք է բարձրացրել երիտասարդ դասախոսների և գիտնականների շրջանում, ծանր հարվածի տակ է դնում Հայաստանում կրթական և գիտական ոլորտը. այս կարծիքին են շատ մասնագետներ ու հասարակական գործիչներ: Օրենքի անցումային դրույթների հետևանքով`Հայաստանում շուրջ 470 երիտասարդ դասախոսներից և գիտնականներից 120-ն արդեն ազատվել են աշխատանքից`իրենց դիմումի համաձայն, մնացած 350-ը սպասում են հարցի լուծմանը: IWPR-ն իր www.iwpr.net կայքում անդրադարձել է այս խնդրին՝ տպագրելով հոդված, որը հեղինակել է Լիլիթ Առաքելյանը: Հոդվածում արծարծված խնդրի շուրջ քննարկումն իրականացվում է IWPR-ի`Հարավային Կովկասում ներուժի հզորացմանը, բաժանարար գծերի վերացմանը և լարվածության նվազեցմանն ուղղված նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Այն իրականացվում է Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» ծրագրի հետ համագործակցությամբ: