A
A
Առեւտրականները խուսափեցին լրագրողներից. «էսի տղավարի զրույցա լինելու»
Վարչապետն ընդունել է ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչներին և հասարակական կազմակերպության անդամներին: Լրագրողներին կարճ ժամանակահատվածով թույլատրել են նկարահանել քննարկումը: Լրատվամիջոցների լուսաբանման սահմանափակումը պահանջել են քննարկմանը ներկա ՓՄՁ ներկայացուցիչները, որոնք վարչապետի հետ հանդիպումից առաջ լրագրողներին իրենց ցանկությունը պատճառաբանեցին այսպես՝ «Չենք ուզում օտար ականջ լսի, էսի տղավարի զրույցա լինելու»: Հիշեցնենք, փոքր եւ միջին ձեռնարկատերերը բողոքում են «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններից։