Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է մեղավոր «Նաիրիտ»-ի պարտքերի համար. Նախարարը գիտի (տեսանյութ)

Քաղաքականություն
3937935de5bbeb16cf6965ccbb78ced1

102 մլրդ 876 մլն դրամ։ Ճիշտ այսքան պարտք ունի Նաիրիտ գործարանը, որից Միջպետական բանկինը կազմում է 63 մլրդ 145 մլն դրամ, բյուջեինը՝ 8 մլրդ, աշխատավարձինը՝ 5 մլրդ 768 մլն դրամ։ Թվերը հրապարակվեցին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ։ «Այս վիճակից ելնելով կա որոշակի լարվածություն կոլեկտիվում, կապված չվճարված աշխատավարձերի եւ գործարանի հետագա գործարկման հետ։ Իրավիճակը իրոք անհանգստացնող է»,- հայտարարեց Երվանդ Զախարյանը։ Այսօրվա քննարկմանը մասնակցում էին Նաիրիտ գործարանի աշխատակիցներ, գիտնականներ, ԱԺ պատգամավորներ։ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանին հետաքրքրում էր, թե որտեղից է առաջացել այդ պարտքը, ով է մեղավոր։ Նախարարը հակադարձեց՝ մեղավորներ պետք չէ փնտրել։ Մանրամասները՝ տեսանյութում։