Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ղարաբաղը կարող է դառնալ իսլամիստ ահաբեկիչների նոր թատերաբեմը». արաբագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
Arabaget-Anushik

«Իսլամիստ ահաբեկիչների կողմից ստեղծված Իսլամական պետությունը սպառնալիք է Հայաստանի համար»,-վստահեցնում է արաբագետ Արմեն Պետրոսյանը: «Մեր հարևան բոլոր երկրներից հազարավոր զինյալներ կան, ովքեր կռվում են իսլամիստ ահաբեկիչների շարքում ու մի օր նրանք ետ են վերադառնալու իրենց հայրենիք, ինչը խիստ վտանգավոր է։ Միաժամանակ պետք է նկատեմ, որ միայն Ադրբեջանից 5000-ից ավելի զինյալ կա ահաբեկիչների շարքերում, և չի բացառվում, որ Ղարաբաղյան հիմնահարցը կարող է դառնալ Կովկասում ռազմական գործողություններ սկսելու առիթ»,-մեկնաբանում է նա: Արմեն Պետրոսյանը նկատում է, որ իսլամիստները մշտապես ուշադրության կենտրոնում լինելու քաղաքականություն են վարում. «Նրանք մեծ ուշադրություն են դարձնում իրենց վարկանիշին և աշխատում են անընդհատ աշխարհի դիվանագիտական և լրատվական դաշտի կենտրոնում լինել, քանի որ սա լավագույն միջոցն է իրենց շարքերը համալրելու և ամբողջ աշխարհի իսլամադավան ծայրահեղ երիտասարդներին գրավելու համար»: Ինչ վերաբերում է իսլամիստների դեմ ձևավորվող գերտերությունների կոալիցիային, արաբագետը դա հեռանկարային չի համարում. «ԱՄՆ-ն խոսում է մոտ քառասուն պետությունների համագործակցության մասին, բայց այնպիսի պետություններ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, չեն աջակցում իսլամիստ ահաբեկիչների դեմ ռազմական արշավ սկսելու գաղափարին, քանի որ հասկանում են, որ սա կարող է երկարաժամկետ պատերազմի սկիզբ դառնալ»: