Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանական գնդակը ծակել է նաեւ Կարմիր Խաչի դրոշը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
7155390845_0557d697f0

Ադրբեջանական կողմը ամեն օր գնդակոծում է Տավուշի մարզի Չինարի գյուղը։ Այս մասին «Ա1+»-ին ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը։ Նրա փոխանցմամբ՝ հակառակորդը նույնիսկ նռնականետեր է օգտագործում. «Ինչ տեսակի զենք ասես՝ օգտագործում են։ Ասես պայմանավորված լինեն, մի ռակետ քցում են գյուղի վրա, լուսավորում ու սկսում գնդակոծել», - պատմում է Չինարի համայնքի ղեկավարը։ Նրա տեղեկացմամբ՝ հակառակորդը երեկ երեկոյան նույնպես կրակել է գյուղի վրա, օրվա ընթացքում նույնպես հնչել են ինտենսիվ կրակոցներ։ Սաղոյանը նշում է, որ ադրբեջանական կողմը կրակել է նաև դաշտում աշխատող կոմբայնի ուղղությամբ։ Չինարիի համայնքապետի խոսքով՝ հակառակորդն այնքան է չափն անցել, որ նույնիսկ կրակել է գյուղ եկած Կարմիր Խաչի ներկայացուցիչների վրա։ Ըստ Սաղոյանի՝ Ադրբեջանը ոչ մի միջազգային կառույց չի ճանաչում. «Կարմիր Խաչը եկավ գյուղի դաշտում կանգնեց, սկսեցինք մի չորս ժամ հանգիստ աշխատել, հետո սկսեցին կրակել։ Արձակված գնդակից Կարմիր Խաչի մեքենայի ապակին են ջարդել, մեքենայի վրայի դրոշն են ծակել», - հավելեց նա։