Արսեն Ջուլֆալակյանը եզրափակիչում

19:59 | Օգոստոս 05, 2012 | ՍՊՈՐՏ

Հայաստանի ըմբիշ Արսեն Ջուլֆալաքյանը Լոնդոնի օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում կպայքարի չեմպիոնի կոչման համար:

74 կգ քաշային կարգում նա մեկը մյուսի ետեւից հաղթելով իր մրցակիցներին, մտավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի այս տարվա Եվրոպայի չեմպիոն, ռուսաստանցի Ռոման Վլասովի հետ:

Հատկապես սկզբունքային նշանակություն ուներ ադրբեջանցի ըմբիշ Էմին Ահմադովի հետ կիսաեզրափակիչ մարտը, որի հաղթողը նվազագույնը արծաթե մեդալ էր ապահովում: Արսեն Ջուլֆալաքյանը շատ վստահ անցկացրեց այն եւ հաղթեց 3:0 հաշվով:

Share |
Արխիվ
Rambler's Top100