Հովհաննես Դավթյանը պարտվեց

16:47 | Հուլիս 28, 2012 | ՍՊՈՐՏ

Հայաստանի ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանին չհաջողվեց շարունակել հաղթարշավը Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում:

60 կգ քաշայինների մրցաշարի քառորդ եզրափակիչ մարտում մեր մարզիկը մեկ յուկոյի տարբերությամբ պարտվեց իտալացի Էլիո Վերդեին:

Հովհաննես Դավթյանը կմասնակցի սփոփիչ մրցաշարին: Բրոնզե մեդալի համար պայքարի առաջին մրցամարտում նա ուժերը կչափի ֆրանսիացի Սոֆիան Միլուշի հետ:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100