«Փյունիկը» հաղթեց «Ուլիսին»

20:09 | Մայիս 16, 2012 | ՍՊՈՐՏ

«Փյունիկը» այսօր 4։2 հաշվով հաղթեց «Ուլիսին»։

«Մեր ֆուտբոլիստները այսօր «Փյունիկին» պարտվեցին իրենց արագությամբ, թե մտքի, թե՝ վազքի» - ֆուտբոլի Հայաստանի առաջնության հետաձգված 1-ին տուրի խաղում «Փյունիկից» կրած պարտությունից հետո հայտարարեց «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը:

Ըստ գլխավոր մարզչի թիմը ներկայումս գտնվում է հոգեբանական բարդ վիճակում.
«Ակումբի ղեկավարությունը, մարզչական կազմը ամեն ինչ անում է այդ վիճակից դուրս գալու համար: Ինչ վերաբերում է այսօրվա պարտությանը, ապա այն չի բխում հենց այդ վիճակից: Այսօր «Փյունիկը» շատ արագ խաղ ցուցադրեց, որին մեր ֆուտբոլիստները չկարողացան դիմակայել: Եթե այդպես շարունակվի, ապա երեւի պետք է մտածենք դանդաղ ֆուտբոլ մասին» - եզրակացրեց Սեւադա Արզումանյանը:

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը նույնպես գոհ չէր իր սաների խաղից, չնայած թիմը վստահ հաղթանակ էր տարել չեմպիոնի նկատմամբ՝ 4:2:

«Առաջին խաղակեսում թիմը լավ շարժվում էր եւ դրա հաշվին կարողացանք գոլային պահեր ստեղծել ու իրացնել: Երկրորդում տղաները չկատարեցին իրենց հանձնարարությունը, որի պատճառով էլ երկու գոլ բաց թողեցինք: Արդյունքը դրական եղավ մեր համար, բայց խաղը ընդհանուր առմամբ չստացվեց»:

Երեւանի «Փյունիկն» այս հաղթանակից հետո վաստակեց 12 միավոր եւ մոտեցավ մրցաշարի առաջատար քառյակին, իսկ ահա «Ուլիսը» իր 3 միավորով մնաց վերջին՝ 8-րդ տեղում:

Այսօր կայացած մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյուքներ. «Շիրակ» - «Միկա»՝ 1:1, «Բանանց» - «Իմպուլս»՝ 1:2, «Գանձասար» - «Արարատ»՝ 1:0:

Մրցաշարային աղյուսակ
Խ Մ
1. Միկա 8 17
2. Գանձասար 8 16
3. Իմպուլս 8 16
4. Շիրակ 8 13
5. Փյունիկ 8 12
6. Բանանց 8 9
7. Արարատ 8 3
8. Ուլիս 8 3

 

Share |
Արխիվ
Rambler's Top100