Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին առաջարկել է Եվրոպայի 2012 թ առաջնությունը կազմակերպել իր հայրենիքում:
Իսպանացի ֆուտբոլային այրին նման հայտարարություն կատարելու առիթ է տվել Ուկրաինայի Դնեպրոպետրովս քաղաքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունը, որի արդյունքում 30 մարդ է տուժել:
Իսկ ահա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում է բոյկոտել այս տարվա գլխավոր ֆուտբոլային տոնահանդեսը՝ Եվրո-2012-ը: Նա Ուկրաինայի կառավարությանը մեղադրում է այդ երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցաւցաբերելու համար: Անգելա Մերկելը չի պատրաստվում մեկնել Ուկրաինա եւ աջակցել իր երկրի հավաքականին:
ՈՒԵՖԱ-ն իր հերթին հայտարարել է, որ եթե Ուկրաինայում իրավիճակը գնալով վատթարանա, ապա առաջնությունը չի անցկացվի: Այդ դեպքում մրցաշարը կհետաձգվի ուղիղ մեկ տարով:

