Մեր դիվանագետների դարպասին գոլ են խփել

17:29 | Մարտ 19, 2012 | ՍՊՈՐՏ

Էստոնիայի մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվեց Diplomat Cup ֆուտզալի միջազգային մրցաշար, որին մասնակցեցին տեղի խորդրդարանի եւ յոթ տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի, դեսպանատների թիմերը:

Մեր դիվանագետ-ֆուտբոլիստներն իրենց խմբում զբաղեցրել են երկրորդ տեղը՝ զիջելով Իտալիային միայն խփած եւ բաց թողած գոլերով։ Մերոնք եւ իտալացիները հաղթեցին Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներին, իսկ վերջում ոչ-ոքի՝ 2:2 խաղացին իրար հետ:

Քառորդ եզրափակիչում հայ դիվանագետները հաղթեցին Վրաստանի թիմին՝ 2:1, սակայն հետո պարտվեցին Ֆրանսիային (1:3) եւ Ուկրաինային (0:4) եւ ի վերջո զբաղեցրին 4-րդ տեղը:

Diplomat Cup-ի անդրանիկ խաղարկության հաղթող դարձավ Իտալիան, որը եզրափակիչ խաղում 2:1 հաշվով առավելության հասավ ֆրանսիացիների նկատմամբ:

Ի դեպ, մրցաշարը բարեգործական նպատակով է կազմակերպվել եւ տոմսերի վաճառքից ստացված գումարը հատկացվել է Տալլինի մանկական հիվանդանոցի հիմնադրամին:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100