Մերոնք 10-յակ էլ չմտան

13:47 | Մարտ 19, 2012 | ՍՊՈՐՏ

Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում ավարտվեցին կանանց արագ եւ կայծակնային շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունները: Հայաստանից մասնակցեցին գրոսմայստերներ Լիլիթ Գալոյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:

Արագ շախմատում նրանք 11 հնարավորից վաստակեցին համապատասխանաբար 6,5 ու 6 միավոր եւ զբաղեցրին 15-րդ ու 19-րդ տեղերը: Չեմպիոնի կոչումը 9 միավորով նվաճեց ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւան:

Կայծակնային շախմատի առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը 20 հնարավորից վաստակեց 10 միավոր եւ զբաղեցրեց 23-րդ տեղը: Լիլիթ Գալոյանը 9,5 միավորով հանգրվանեց 28-րդ հորիզոնականում: Այդ առաջնությունում հաղթեց ռուսաստանցի Վալենտինա Գունինան՝ 15 միավոր:

Նշենք, որ երկու մրցաշարերում 1-10-րդ տեղերը գրաված շախմատիստուհիները դրամական պարգեւներ ստացան:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100