ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայի կինը` Միշել Օբաման 2012 թ ամառային օլիմպիական խաղերում կգլխավորի այդ երկրի մարզական պատվիրակությունը: Այդ մասին տեղեկացնում է AP գործակալությունը:
Դա նշանակում է, որ ԱՄՆ-ի առաջին տիկինը միանշանակ կմասնակցի օլիմպիական խաղերի բացման արարողությանը, որը տեղի կունենա հուլիսի 27-ին, Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում:

