Թուրքիայում ավարտվեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը:
Չեմպիոնի կոչումը 8,5 միավորով նվաճեց ռուսաստանցի Վալենտինա Գունինան: Նա իր հայրենակից Տատյանա Կոսինցեւայից եւ Սլովենիան ներկայացնող ուկրաինուհի Աննա Մուզիչուկից, որոնք նույնպիսի արդյունք էին ցույց տվել, առաջ անցավ լրացուցիչ գործակիցներով:
Էլինա Դանիելյանը, որն այսօր գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց իր մրցակցի հետ, 7,5 միավորով հանգրվանեց 8-րդ հորիզոնականում: Մեր շախմատիստուհին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր, բացի այդ պարգեւատրվեց 5100 եվրոյով:
Մեր մյուս մասնակիցները ցույց տվեցին այսպիսի արդյունքներ.
35. Լիլիթ Մկրտչյան` 6 միավոր
38. Մարիա Կուրսովա` 6
55. Լիլիթ Գալոյան` 5,5
71. Աննա Հայրապետյան` 5

