Պարտվեց վճռորոշ մարտում

10:22 | Մարտ 08, 2012 | ՍՊՈՐՏ

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանին չհաջողվեց բրոնզե մեդալ նվաճել Բելգրադում տեղի ունեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

55 կգ քաշայինների մրցումներում մեր մարզիկը, հաղթելով առաջին երկու մրցակիցներին, մտավ կիսաեզրափակիչ: Այս փուլում Միհրան Ջաբուրյանը պարտվեց ապագա չեմպիոն, ռուսաստանցի Ջամալ Օտարսուլթանովին: Ցավոք, 3-րդ տեղի համար մրցամարտում մեր ըմբիշը զիջեց 2011 թ աշխարհի փոխչեմպիոն, բուլղարացի Ռադոսլավ Վելիկովին:
Այսօր պայքարի մեջ կմտնեն մինչեւ 74 կգ եւ 120 կգ քաշային ըմբիշները: Այդ մրցումներում Հայաստանը կներկայացնեն համապատասխանաբար Մուսա Մուրթազալիեւը եւ Ռուսլան Բասիեւը:

Վերջինը 1/8 եզրափակիչ մարտում կմրցի ադրբեջանցի Ջամալադին Մագոմեդովի հետ:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100