Մեր ըմբշամարտիկը գետնեց ադրբեջանցուն

19:43 | Մարտ 07, 2012 | ՍՊՈՐՏ

Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր գորգ են մտել 55 կգ եւ 60 կգ քաշային ազատ ոճային ըմբիշները:

Մեր թեթեւքաշային Միհրան Ջաբուրյանը առաջին փուլում 2:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ղալիբ Ալիեւին եւ մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի բելառուսցի Անդրեյ Կոմարի հետ:

Իսկ ահա 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը, 1/16-րդ եզրափակիչ փուլում հաղթեց լեհ Կշիշտոֆ Բիենկովսկուն` 2:0, սակայն երկրորդ մարտում պարտվեց ռումինացի Գեորգ Բուկուրին` 1:1, ընդհանուրը` 2:5, եւ ավարտեց ելույթները:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100