Բռնցքամարտիկները ավարտեցին ելույթները

12:54 | Փետրվար 25, 2012 | ՍՊՈՐՏ

Հայաստանի բռնցքամարտիկները անհաջող հանդես եկան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:

«Stranja» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային ավանդական մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ մտած մեր երեք մարզիկներն էլ պարտություն կրեցին եւ ժամանակից շուտ ավարտեցին ելույթները:

49 կգ քաշային, 2008թ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը միավորներով զիջեց բուլղարացի Ալեքսանդր Ալեքսանդրովին` 9:25:

81 կգ քաշային կարգում մեր Արթուր Խաչատրյանը 4:15 հաշվով պարտվեց կուբացի Խուլիո Սեզար Լա Կրուս Պերասին, իսկ գերծանր քաշային Սերգո Պողոսյանը տանուլ տվեց Ազատության կղզու մյուս ներկայացուցիչ Էրիսլանդի Սավոն Գոտիլային` 4:13:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100