Զլատան Իբրահիմովիչին մեղադրանք է ներկայացվել

18:31 | Փետրվար 22, 2012 | ՍՊՈՐՏ

Իտալիայի «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կրկին տհաճ պատմության մեջ է հայտնվել:

Միջադեպը տեղի է ունեցել «Միլանելո» մարզաբազայում` պարապմունքից հետո: Զլատան Իբրահիմովիչը բազայից դուրս գալիս իր «Աուդի» ավտոմեքենայով թեթեւակի դիպել է մի կնոջ ձեռքի: Պարզվել է, որ այդ կինը տեղի հեռուստաընկերություններից մեկի մեկնաբանն է: Նա դիմել է ոստիկանություն եւ մեղադրանք ներկայացրել ֆուտբոլիստի դեմ, հայտնելով, որ Իբրահիմովիչը չի կանգնել եւ անգամ ներողություն չի խնդրել:

Նշենք, որ երկու շաբաթ առաջ Շվեդիայի հավաքականի հարձակվողին երեք խաղով որոկազրկել էր Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան։ «Նապոլիի» հետ խաղին Զլատան Իբրահիմովիչը ապտակել էր մրցակցին, որի համար հանդիպման մրցավարը նրան հեռացրել էր դաշտից:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100