Շախմատային «արքունիքի» գաղտնիքները

14:11 | Փետրվար 11, 2012 | ՍՊՈՐՏ

Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Մաիր Մամեդովը, անդրադառնալով ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի այն հայտարարությանը, ըստ որի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը անցկացվելու է Լոնդոնում, ասել է հետեւյալը. «Ինչպես հայտնի է, մենք մրցաշարը կազմակերպելու հայտ ենք ներկայացրել եւ կատարել ՖԻԴԵ-ի բոլոր ֆինանսական պահանջները: Գիտեք նաեւ, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Լեւոն Արոնյանը հրաժարվել է հանդես գալ Բաքվում, որի մասին տեղեկացրել է իր բաց նամակում: Ստեղծված վիճակից դուրս գալու համար մենք ՖԻԴԵ-ին առաջարկեցինք մրցաշարը անցկացնել Լոնդոնում, սակայն մեր ֆինանսավորմամբ»:

Ադրբեջանցի շախմատային պաշտոնյան նաեւ խոստովանել է, որ իրենք ՖԻԴԵ-ի նախագահին խնդրել են հավակնորդների մեջ ընդգրկել ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովին, որը այս պահին զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 5-րդ տեղը:

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստ, որոնցից 7-ը պետք է նվաճեն այդ իրավունքը, իսկ վերջին մասնակցին հայտավորում է կազմակերպիչ երկիրը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100