«Անգլիայի ֆուտբոլի միությունը վիրավորել է ինձ»

16:39 | Փետրվար 09, 2012 | ՍՊՈՐՏ

Իտալացի հանրահայտ մարզիչ Ֆաբիո Կապելոն, որը երեկ հրաժարվել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, իտալական լրատվամիջոցներին բացահայտել է իր քայլի պատճառները:

«Անգլիայի ֆուտբոլի միությունը վիրավորել է ինձ իր որոշումով: Անգլիացիները, որոնք առանձնանում են արդարությամբ, միշտ կրկնում են, որ մարդը մեղավոր չէ այնքան ժամանակ, քանի դեռ ապացուցված չէ հակառակը: Ջոն Թերիի հետ ստեղծված իրավիճակում նրանք ոչ միայն վիրավորել են ինձ, այլեւ լուրջ խնդիրներ են ստեղծել թիմում: Դա ինձ համար անընդունելի էր եւ ես հեշտությամբ որոշում կայացրեցի» - ասել է 66-ամյա մարզիչը:

Իտալացի մասնագետին զայրացրել է ԱՖՄ-ի վերջին որոշումը, ըստ որի՝ հավաքականի ավագ Ջոն Թերին զրկվել այդ պաշտոնից` Անգլիայի առաջնության խաղերից մեկում ռասիստական արտահայտություններ թույլ տալու համար:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100