Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային միությունը (FIFPro) հրապարակել է «Արեւելյան Եվրոպայի սեւ գիրքը», որում անդրադարձել է այդ տարածաշրջանի երկրների ֆուտբոլային խնդիրներին:
Միության հարցման արդյունքներով պարզվել է, որ ֆուտբոլիստների աշխատավարձերը հաճախ ուշացնում են Չեռնոգորիայում` 94 տոկոս, Հունաստանում` 67,5, Խորվաթիայում` 60,2:
Ի դեպ, պայմանավորված խաղերին մասնակցելու առաջարկություններ են ստացել բոլոր երկրների ֆուտբոլիստները, բացի Չեռնոգորիայից: Բոլորից շատ նման առաջարկներ ստացել են Ղազախստանի թիմերի խաղացողները` 34,3 տոկոս, ապա Հունաստանի առաջնության մասնակիցները` 30,3 տոկոս:

