Երկու մեդալ` նույն քաշային կարգում

14:57 | Փետրվար 04, 2012 | ՍՊՈՐՏ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ընբշամարտի միջազգային մրցաշարի առաջին օրը մեր ըմբիշները նվաճեցին երկու մեդալ:

55 կգ քաշային Գեղամ Բաբախանյանը ազատ ոճայինների մրցումներում հաղթահարելով նախնական արգելքները, մտավ եզրափակիչ, սակայն վճռորոշ մարտում զիջեց ռուսաստանցի Վլադիսլավ Պետրովին:

Այս քաշային կարգում հանդես եկած Միհրան Ջաբուրյանը կիսաեզրափակիչում պարտվեց նույն Վլադիսլավ Պետրովին։ Իսկ սփոփիչ մրցամարտում մեր ըմբիշը հաղթեց մոլդովացի Անատոլի Բարույանին եւ գրավեց երրորդ տեղը:

Նույն օրը մրցագորգ մտած մեր մնացած 6 ըմբիշները անհաջող հանդես եկան եւ ժամանակից շուտ ավարտեցին ելույթները:

Այսօր եւ վաղը մրցումները կշարունակվեն մնացած 10 քաշային կարգերում:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100