Մեր շախմատիստը պարգեւատրվեց

12:43 | Փետրվար 03, 2012 | ՍՊՈՐՏ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մեվսեսյանը Ջիբրալթարի միջազգային մրցաշարում պարգւատրվեց 1000 ֆունտ սթեռլինգով:

Նա 7 միավորով զբաղեցրեց 11-րդ տեղը: Իսկ ահա նույնպիսի արդյունք ցույց տված մեր մյուս շախմատիստը՝ Գաբրիել Սարգսյանը, որը լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 21-րդ տեղը եւ դուրս մնաց պարգեւատրվողների ցուցակից:

ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը 6 միավորով զբաղեցրեց 51-րդ տեղը:

Աղյուսակի առաջին հորիզոնականը բաժանեցին չինուհի գրոսմայստեր Հու Յիֆանը եւ անգլիացի Նայջլ Շորթը, որոնք 10 հնարավորից վաստակեցին 8-ական միավոր:

Սակայն գլխավոր մրցանակի տիրոջը որոշելու համար մրցաշարի կազմակերպիչները անցկացրեցին կայծակնային շախմատի լրացուցիչ մրցախաղ: Այն ավարտվեց Նայջլ Շորթի առավելությամբ` 1,5:0,5:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100