Այսօր Մոսկվայում կմեկնարկի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանից կմասնակցեն 14 մարզիկներ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներին մեր հանրապետությունը կներկայացնեն 2008 թ օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը (55 կգ քաշային կարգ), Վահան Ջուհարյանը (60 կգ), Արման Ադիկյանը (66 կգ), Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), Դենիս Ֆորովը (84 կգ),Սարգիս Տոնոյանը (96 կգ), 2008 թ օլիմպիական խաղերի մեդալակիր եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Պատրիկիեւը (120 կգ):
Ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում հայկական եռագույնի պատիվը կպաշտպանեն նույնպես յոթ մարզիկներ. Գեղամ Բաբախանյան (55 կգ), Արթուր Առաքելյան (60 կգ), Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ժիրայր Հովհաննիսյան (66 կգ), Սուրեն Մարկոսյան (74 կգ), Վադիմ Լալիեւը (84 կգ), Եվրոպայի բրոնզե մեդալակիր Էդգար Ենոքյան (94 կգ), Եվրոպայի արծաթե մեդալակիր Ռուսլան Բասիեւ (120 կգ):
Առաջնությանը նախապատրաստվելու նպատակով հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մասնակցել է երկու միջազգային մրցաշարերի եւ անցկացրել ուսումնամարզումային հավաքներ Ղրիմում, Ծաղկաձորում եւ Երեւանում: Ազատ ոճի ըմբշամարտի ազգային թիմը իր ուժերը փորձարկել է Իսպանիայում կայացած միջազգային մրցաշարում, իսկ հավաքներ կազմակերպել է Ռուսաստանում եւ Բելառուսում:

