Ֆուտբոլիստները ժամանեցին Սկոպիե

17:45 | Սեպտեմբեր 06, 2010 | ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր չարտերային չվերթով ժամանեց Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիե, որտեղ Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում սեպտեմբերի 7-ին ուժերը կչափի դաշտի տերերի թիմի հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջը:

Մեր ընտրանին հանգրվանել է «Ալեքսանդր Փելես» հյուրանոցում: Այսօր, Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին, Հայաստանի հավաքականը կանցկացնի մեկ մարզում այն մարզադաշտում, որտեղ վաղը տեղի կունենա Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը: Նշենք, որ խաղը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար հրավիրել է ուղիղ 18 ֆուտբոլիստ, այնքան, որքան պահանջվում է խաղի արձանագրության լրացման համար:

Դարպասապահներ` Ոոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան),
Գեւորգ Կասպարով («Միկա»):

Պաշտպաններ` Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա), Հրայր Մկոյան («Միկա»), Արարատ Առաքելյան («Բանանց»), Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»),
Արտակ Եդիգարյան («Փյունիկ»), Հովհաննես Համբարձումյան («Բանանց»):

Կիսապաշտպաններ` Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»), Դավիթ Մանոյան («Փյունիկ»), Արթուր Եդիգարյան («Պաս», Իրան), Էդգար Մալաքյան («Փյունիկ»), Լեւոն Պաչաջյան («Սանատ Նավթ», Իրան):

Հարձակվողներ` Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր», Ուկրաինա), Մարկոս Պիզելի («Փյունիկ»), Էդգար Մանուչարյան («Փյունիկ»), Յուրա Մովսիսյան («Ռանդերս», Դանիա), Հովհաննես Գոհարյան («Փյունիկ»):

Ի դեպ, Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղում Իռլանդիայի հավաքականից կրած պարտությունից հետո մեր հավաքականի դռները համարյա փակվեցին լրագրողների առջեւ. թիմն իր մարզումներն անցկացրեց փակ դռների ետեւում, իսկ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը չցանկացավ շփվել լրատվամիջոցների հետ:

 

Share |
Rambler's Top100