Ազգային նոր հավաքական

12:30 | Հուլիս 29, 2010 | ՍՊՈՐՏ

Հայաստանում չնայած չի անցկացվում գնդակով հոկեյի առաջնություն, սակայն այդ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիան ցանկանում է հավաքական ներկայացնել եւ մասնակցել աշխարհի 2011 թվականի առաջնությանը, որը կայանալու է Կազանում:

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի գնդակով հոկեյի ֆեդերացիայի կայքէջը, միջազգային ֆեդերացիայի նախագահ Բորիս Սկրինիկը հանդիպել է Հայաստանի ներկայացուցիչների հետ եւ քննարկել այդ հարցը: Կողմերն արդեն համաձայնության են եկել եւ մնում է լուծել մի քանի փաստաթղթային խնդիրներ:

 

 

Share |
Rambler's Top100