Մարադոնան հրաժարական տվեց

13:51 | Հուլիս 27, 2010 | ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը եւ հրաժարական տվեց: Այդ մասին տեղեկացնում է տեղի Ole օրաթերթը:

Լեգենդար նախկին խաղացողը նման որոշում կայացրեց Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնայի հետ հանդիպելուց հետո: Ինչպես նշում է թերթը, Մարադոնան պահանջել է անփոփոխ թողել ազգային թիմի մարզչական շտաբը, սակայն ֆեդերացիան չի բավարարել նրա պահանջը: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Մարադոնայի օգնական, նրա նախկին թիմակից Օսկար Ռուջերիին, որը բազմիցս պահանջել է ԱՖՖ-ի նախագահի հրաժարականը:

Այն բանից հետո, երբ Մարադոնան հրաժարվեց նորից գլխավորել հավաքականը, արգենտինական լրատվամիջոցները փորձում են գուշակել, թե ով կփոխարինի նրան: Այդ պաշտոնում թիվ 1 թեկնածու է համարվում «Բոկա Խունիորսի» նախկին գլխավոր մարզիչ Կառլոս Բիանկին:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100