Յոթ քաշային կարգերում

19:32 | Մարտ 19, 2010 | ՍՊՈՐՏ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը կմասնակցի մարտի 19-21-ին Խարկովում կայանալիք միջազգային մրցաշարին: Մեր ըմբիշները հանդես կգան 7 քաշային կարգերում. Մաթեւոս Սարոյան (55 կգ), Սեւակ Սուքիասյան (60 կգ), Դավիթ Խաչատրյան (66 կգ), Սասուն Փիլիպոսյան (74 կգ), Գեւորգ Ղամբարյան (84 կգ), Անդրանիկ Գալստյան (96 կգ):

Այդպիսով, մեր երիտասարդ մարզիկները սկսում են պատրաստվել հունիսին Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ապրիլի 19-21-ը տեղի կունենա ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որի ավարտից հետո վերջնականապես կորոշվի հավաքականի կազմը:

Մինչեւ եվրոպական ստուգատեսի մեկնարկը մեր թիմի մարզիչները նաեւ նախատեսել են անցկացնել երեք ուսումնամարզական հավաք եւ մասնակցել եւս մեկ միջազգային մրցաշարի:

 

Share |
Rambler's Top100