Անհաջող մեկնարկ

10:38 | Մարտ 15, 2010 | ՍՊՈՐՏ

Ֆրանսիական Նիս քաղաքում մեկնարկած Ամբերի մրցաշարում առայժմ անհաջող է հանդես գալիս վերջին երկու տարիների հաղթող Լեւոն Արոնյանը: Նա 4 հնարավորից վաստակել է ընդամենը 1 միավոր եւ այժմ ընթանում է նախավերջին` 11-րդ տեղում: Լեւոնը հատկապես թույլ խաղաց նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենի դեմ` պարտվելով եւ արագ, եւ «կույր» շախմատում:

Երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Իվանչուկն ու Պոնոմարյովը, որոնք վաստակել են 3-ական միավոր:

Share |
Rambler's Top100