Հայաստանը կմրցի Ադրբեջանի հետ

17:47 | Մարտ 15, 2010 | ՍՊՈՐՏ

Թբիլիսիում միմյանց հետ կհանդիպեն Անդրկովկասի երեք հանրապետությունների ատլետները:

Ատլետիզմի (բոդիբիլդինգ) Հայաստանի հավաքականը կմասնակցի մայիսի 23-ին Թբիլիսիում կայանալիք «Անդրկովկասի գավաթի» հերթական խաղարկությանը: Այդ մասին տեղեկացնում է Վրաստանի ատլետիզմի ֆեդերացիան:

Մրցումներին, բացի կազմակերպիչ երկրի եւ Հայաստանի հավաքականներից, կմասնակցի նաեւ Ադրբեջանի թիմը, որը նախորդ խաxարկության հաղթողն է:

 

Share |
Rambler's Top100